Պաշտոնական. «Սաութհեմփթոնը» նոր պայմանագիր է կնքել 40-ամյա Կաբալյերոյի հետ

«Սաութհեմփթոնը» հայտարարել է դարպասապահ Վիլֆրեդո Կաբալյերոյի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:

40-ամյա խաղացողը «սրբերի» կազմում հանդես կգա մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։

Կաբալյերոն Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 2 խաղի և բաց թողել 5 գոլ։ Արգենտինացին «Սաութհեմփթոնի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից: