«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Սերժինյո Դեստը, Գավին և Ալեխանդրո Բալդեն կորոնավիրուսի բացասական թեստ են հանձնել։ Ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Վերջին շաբաթվա ընթացքում COVID-19-ի ապաքինվել էին նաև «կապտանռնագույնների» խաղացողներ Դանի Ալվեսը, Ժորդի Ալբան և Ուսման Դեմբելեն:
Հունվարի 8-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում կխաղա «Գրանադայի» հետ։