«Զենիթը» հայտարարել է պաշտպան Էմանուել Մամանայի հեռանալու մասին։ Կողմերը պայմանավորվել են լուծել աշխատանքային պայմանագիրը։
Արգենտինացին Սանկտ Պետերբուրգի ակումբին միացել է 2017 թվականի հունիսին: Պաշտպանը «Զենիթի» կազմում անցկացրել է 41 հանդիպում, երկու անգամ դարձել Ռուսաստանի չեմպիոն և երկու անգամ՝ երկրի գավաթակիր։
2020/21 մրցաշրջանում և այս մրցաշրջանի առաջին հատվածում 25-ամյա խաղացողը վարձավճարով հանդես է եկել «Սոչիում»:
Հաղորդվում էր, որ Մամանան կտեղափոխվի «Ռիվեր Փլեյթ»։