«Կալյարիի» պաշտպան Դիեգո Գոդինը կխզի իտալական ակումբի հետ պայմանագիրը, թվիթերյան իր էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տվյալներով՝ ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է «Ատլետիկո Մինեյրուն»: Բրազիլական ակումբը ցանկանում է 35-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ։ Վերջնական որոշումը կկայացվի շուտով։
Ընթացիկ մրցաշրջանում Գոդինը «Կալյարիի» կազմում անցկացրել է 12 խաղ և կատարել 2 գոլային փոխանցում։