Լուչիանո Սպալետտի. ««Նապոլին» Թուրին էր ժամանել 3 միավորի համար»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին ամփոփել է Ա Սերիայի «Յուվենտուսի» հետ հանդիպման արդյունքը (1:1):

«Մենք Թուրին եկանք երեք միավորի համար՝ չնայած այն հանգամանքին, որ խաղից առաջ ստիպված էինք շատ դժվարություններ հաղթահարել։ Ցավալի է, որ մեզ չհաջողվեց հաղթել, բայց շատ հպարտ ենք թիմի ցուցադրած խաղով։

Ֆուտբոլիստները դրսևորեցին ուժեղ բնավորություն, տեխնիկական և բարոյական որակներ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ արժանի են «Նապոլիի» մարզաշապիկը կրելուն։ Բոլորը հիանալի խաղացին»,- 62-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում է Football Italia-ն: