Ժոզե Մոուրինյո. ««Ռոման» միջակ կազմ ունի, այդ պատճառով էլ աղյուսակի միջնամասում է»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Միլանից» կրած պարտությունը (1:3) Ա Սերիայի 20-րդ տուրի խաղում։ Հռոմեական ակումբը հանդիպումն ավարտեց 9 հոգով։

«Մենք դեռ խաղի մեջ էինք նույնիսկ այն ժամանակ, երբ պարտվում էինք 0:2 հաշվով, բայց երբ Ռիկ Կարսդորպը հեռացվեց խաղադաշտից, ամեն ինչ ավարտվեց:

Մենք միջակ կազմ ունենք, այդ պատճառով էլ գտնվում ենք աղյուսակի միջնամասում, որտեղ էլ հենց «Ռոմայի» տեղն է: Այսօր շատ սխալներ թույլ տվեցինք, և դա ոչ թե մարտավարության, այլ անհատական ​​որոշումների խնդիր էր։

Մենք վատ հանդես եկանք: Եթե ​​նայեք առաջին երկու գոլերին, մենք այնքան հեշտությամբ բաց թողեցինք գնդակը: Այսօր մենք իսկապես կարգ չունեինք։

Այսօր ինձ դուր չեկավ ո՛չ մրցավարը, ո՛չ իմ թիմը»,- ասել է պորտուգալացի մասնագետը DAZN-ին տված հարցազրույցում: