Մոուրինյո. «Ինձ առաջարկել էին գլխավորել «Միլանը», ուրախ եմ, որ հրաժարվեցի»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ առաջարկ է ստացել գլխավորելու «Միլանը», սակայն մերժել է այն։ Մոուրինյոն նախկինում մարզել է միլանյան մեկ այլ ակումբ՝ «Ինտերը»:

«Ինձ երեք տարի առաջ առաջարկեցին գլխավորել «Միլանը»: Երեք օր մտածեցի, բայց շատ ուրախ եմ, որ որոշեցի հրաժարվել։

Ես պրոֆեսիոնալ եմ, բայց դեռ էմոցիաների տեղ կա։ Ես սիրահարված եմ «Ռոմային» և ամեն ինչ կտամ այս ակումբի համար»:

«Միլանի» երկրպագուները «Ռոմայի» դեմ նախօրեին կայացած խաղի (3:1) սկզբում սուլեցին Մոուրինյոյին, քանի որ պորտուգալացին ասել էր, որ չի զղջում իր ընտրության համար:

«Նայելով նրան, ինչ տեղի ունեցավ այսօր, ես կրկնակի գոհ եմ իմ որոշումից»,- ասել է 58-ամյա մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։