Վինիսիուս Ժունիորը վերսկսել է «Ռեալի» հետ մարզումները

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի մոտ կորոնավիրուսի կրկնակի թեստի պատասխանը բացասական է եղել, հայտնում է As-ը։

Բրազիլացին այսօր արդեն սկսել է մարզվել և սպասվում է, որ նա հունվարի 8-ին Լա Լիգայի 20-րդ տուրում կկարողանա խաղալ «Վալենսիայի» դեմ:

Հարձակվող Լուկա Յովիչը մնում է «սերուցքայինների» միակ ֆուտբոլիստը, ով ներկայումս COVID-ով վարակվածների թվում է։ Վաղը կհրապարակվեն սերբ ռմբարկուի հերթական թեստավորման արդյունքները։

Վինիսիուսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ