«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը բուժզննում կանցնի «Նապոլիում»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աքսել Տուանզեբեն, ով վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում», մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն։ 24-ամյա խաղացողը ժամանել է նեապոլիտանական ակումբի մարզաբազա՝ բուժզննում անցնելու համար։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Այսօր՝ հունվարի 6-ին, անգլիացին հյուրանոցի իր սենյակից հեռուստացույցով կդիտի «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը, իսկ վաղը բուժզննում կանցնի:

«Նապոլին» ամբողջությամբ համաձայնեցրել է մինչև այս մրցաշրջանի ավարտը ժամկետով պաշտպանի տրանսֆերի վարձակալությունը՝ 500 հազար եվրոյի դիմաց։