«Մանչեսթեր Սիթիում» 21 մարդ վարակվել է կորոնավիրուսով

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնական Ռոդոլֆո Բորելը հայտնել է, որ անգլիական ակումբում 21 մարդ վարակվել է կորոնավիրուսով։

Վարակվածների թվում են և՛ ֆուտբոլիստներ, և՛ մարզիչներ (ներառյալ Գվարդիոլան) և այլ անձնակազմ։

Հունվարի 7-ին «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կմրցի «Սուինդոն Թաունի» հետ՝ Անգլիայի Գավաթի 3-րդ փուլում։