«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ անգլիական ակումբի նոր գործադիր տնօրեն կդառնա Ռիչարդ Առնոլդը։
Առնոլդն ապրիլի 1-ից կփոխարինի Էդ Վուդվորդին, ում հեռանալու մասին հայտնի էր դարձել դեռևս նախորդ տարվա ապրիլին։
Վուդվորդը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության կազմում է 2005 թվականից, իսկ 2012 թվականին դարձել է ակումբի գործադիր փոխնախագահը։
Առնոլդը նախկինում եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» հոլդինգի գործադիր տնօրենը, իսկ մինչ այդ եղել է մանկունիանցիների կոմերցիոն տնօրենը: