SERIA A. «Բոլոնիան» չի ներկայացել «Ինտերի» դեմ խաղին

«Բոլոնիան» չի ներկայացել Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ խաղին:

Պատճառն այն է, որ թիմը կարանտինի մեջ էր՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Միլանյան թիմը ժամանել է ստադիոն:

Ամեն ինչ գնում է նրան, որ «Բոլոնիային» տեխնիկական պարտություն է սպասվում։ Դա կարող է տեղի ունենալ այն բանից հետո, երբ մրցավարը սպասի առաջին խաղակեսի ավարտին: