Չավի. «Այս հաղթանակը ևս մեկ քայլ առաջ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Լինարեսի» նկատմամբ տոնած կամային հաղթանակը (2:1)։ Մինչև 63-րդ րոպեն պարտվում էին «կապտանռնագույնները»:

«Սա կարևոր հաղթանակ է, որը մեզ դուրս բերեց մրցաշարի հաջորդ փուլ։ Երկրորդ խաղակեսն առաջինից լավ խաղացինք։ Այս հաղթանակը ևս մեկ քայլ առաջ է. Ընդմիջմանը տղաներին ասացի, որ հավատի ու մեր հնարավորություններն օգտագործելով կարող ենք հաղթել։ Մենք շարունակեցինք, և ես շատ ուրախ եմ։

Ծանր օր էր, բոլորը սպասում էին հաղթանակ։ Բայց ֆուտբոլն այդքան էլ հեշտ չէ։ Պետք էր շատ ջանք գործադրել, բայց արդյունքի հասանք։ Մենք պետք է օգտվենք թիմի դրական դինամիկայից»,- Marca-ն է մեջբերում Չավիի խոսքը: