Անտոնիո Կոնտե. «Ծանր հանդիպում էր, կոշտ հենց սկզբից»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է անգլիական Լիգայի գավաթի 1/2 առաջին խաղում «Չելսիից» կրած պարտությունը։

«Ծանր հանդիպում էր, կոշտ հենց սկզբից: «Չելսին» մեզնից շատ ավելի ուժեղ էր. Առաջին խաղակեսում մենք մեծ դժվարություններ ունեցանք, բայց հասկանում ենք, որ խաղացել ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ, որը նախորդ մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների Լիգայում։ Այս երկու թիմերը համեմատելի չեն, և այսօր մենք տեսանք նրանց միջև եղած տարբերությունը։

«Սթեմֆորդ Բրիջում» խաղալը հեշտ չէ: Երբ հանդիպումը նոր է սկսվում, ու քեզ անմիջապես գոլ են խփում, ակնհայտ է, որ դժվար է լինելու։

Շատ աշխատանք կա անելու, բայց այս պահին շատ դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչն է պետք բարելավել, քանի որ տարբեր ասպեկտներ բարելավում են պահանջում։ Մեզ ժամանակ և համբերություն է պետք։ Բոլորը պետք է համբերատար լինեն, քանի որ «Թոթենհեմի» մակարդակը վերջին տարիներին կտրուկ իջել է, և այժմ մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր հաղթանակի համար։ «Թոթենհեմում» իմ աշխատանքի հենց սկզբից մենք պայքարում էինք հաղթանակների համար, այսօր չկարողացանք հաղթել, բայց հեշտ հանդիպում չէր։

Ես միշտ անկեղծ եմ իմ խաղացողների հետ։ Պետք է ողջունել «Չելսիի» խաղը. Ես սիրում եմ ճշմարտությունն ասել, քանի որ քաղցր սուտը քեզ ոչ մի տեղ չի հասցնի: Նրանք ապացուցեցին, որ իսկապես լավ թիմ են»,- մեջբերում է Conte Sky Sports-ը։

Լիգայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա հունվարի 12-ին։