Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Ագբոնլահորը հայտարարել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ներկայությունը միշտ չէ, որ լավ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
«Դուք հավանաբար նկատել եք, թե ինչպես փոխվեց Ֆերնանդեշի խաղը Ռոնալդուի գալուց հետո: Մինչև Կրիշտիանուի գալը Ֆերնանդեշը թիմի առաջատարն էր:
Նախկինում Ֆերնանդեշը ավագի թեւկապը կրում էր Հարի Մագուայրի բացակայության ժամանակ, իսկ այժմ նա նստում է պահեստայինների նստարանին։ Լարվածություն կար. Եթե նայեք ամբողջ իրավիճակին, ապա Սուլշերը հասկանում է, որ սխալ է թույլ տվել Ռոնալդուին հրավիրելիս։
Այո, Ռոնալդուն խփում է, բայց սրանք գոլեր են, որոնք իր դիրքում կխփեին և՛ Գրինվուդը, և՛ Ռեշֆորդը: Ես Ռոնալդուին կթողնեի հեռանալ ամռանը, իսկ Գրինվուդը, Սանչոն և Ռեշֆորդը միասին խաղան»,- Ագբոնլահորի խոսքն է մեջբերում Football Inside-ը։