«Ալկոյանոյի» դարպասապահ Խոսե Խուանը սեփական դարպասը գրավեց Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվեց սերուցքայինների հաղթանակով 3:1 հաշվով, որոնք դուրս եկան 1/8 եզրափակիչ։
Հանդիպման ժամանակ Խուանը 42 տարեկան 5 օրական էր։ Ինչպես հաղորդում է OptaJose-ն Twitter-ում, դարպասապահը վերջին 10 տարվա ընթացքում ամենատարեց խաղացողն է, որն ինքնագոլի հեղինակ է դառնում «Ռեալի» դեմ խաղում:
Բացի Խուանի ինքնագոլից, «Ռեալի» կազմում գոլեր են խփել Էդեր Միլիտաոն և Մարկո Ասենսիոն։
https://twitter.com/OptaJose/status/1478855127503101954?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1478855127503101954%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2022-01-06-42-letniy-vratar-alkoyano-samyy-vozrastnoy-igrok-za-10-let-otmetivshiysya-avtogolom-v-matche-s-realom