Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը կիսվել է իր կարծիքով, թե ինչու Դորտմունդի «Բորուսիան» չի կարող մրցել մյունխենյան ակումբի հետ։
– Ինչո՞ւ «Բորուսիան» չի կարողանում մոտենալ «Բավարիային»:
– Մենք այնքան կայուն ենք, քանի որ մեր թիմն աճում է: Ժամանակ առ ժամանակ մենք նոր խաղացող ենք ունենում, միևնույն ժամանակ դորտմունդցիները անընդհատ վաճառում են կարևոր խաղացողների։
Սա որոշակի անհանգստություն է առաջացնում, և թիմը չի կարող զարգանալ որպես ամբողջություն: Այստեղ հակառակն է: Ներկայիս Մյունխենի «Բավարիան» շատ համախմբված է, ինչպես արդեն կարելի էր տեսնել Լիսաբոնում Չեմպիոնների Լիգայում մեր հաղթանակի ժամանակ։
Հանսի Ֆլիկը շատ լավ աշխատանք կատարեց, և Նագելսմանն այժմ ունի իր ոճը, որն ինձ շատ է տպավորում»,- ասել է Հյոնեսը: