«Միլանը» «Ռոմայի» դեմ խաղում ունի լուրջ կորուստներ

«Միլանի» երեք ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստների գործերը լավ են և գտնվում են կարանտինում։ Հունվարի 6-ին ամբողջ թիմը թեստ կհանձնի:

«Միլանի» մամուլի ծառայությունը չի բացահայտել, թե կոնկրետ որ խաղացողներն են վարակվել կորոնավիրուսով։

Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, Ֆիկայո Տոմորիի, Ալեսիո Ռոմանյոլիի և Դավիդե Կալաբրիայի թեստը դրական է եղել:

Հունվարի 6-ին «Միլանը» Ա Սերիայի 20-րդ տուրի հանդիպումը կանցկացնի «Ռոմայի» հետ։