Թոմաս Տուխել. «Ես գոհ եմ նրանից և այսօրվա խաղից»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անգլիական Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի «Թոթենհեմի» հետ առաջին խաղից հետո (2:0) գովաբանել է հարձակվող Ռոմելու Լուկակուին, որը սկանդալային հարցազրույցի պատճառով բաց թողեց Պրեմիեր Լիգայի հանդիպումը «Լիվերպուլի» հետ (2:2):

«Ես գոհ եմ նրանից և այսօրվա խաղից: Նա ակտիվորեն մասնակցեց խաղին և շատ օգնեց պաշտպանությունում, ինչը շատ կարևոր է։ Նա անընդհատ սպառնում էր մրցակցի պաշտպանությանը և խելամտորեն օգտագործում իր ֆիզիկական հնարավորությունները։

Անկեղծ ասած, ես դա սպասում էի, քանի որ Ռոմելուն լավ է վարվում ճնշման և դժվարությունների հետ: Այն բանից հետո, երբ մենք ամեն ինչ քննարկեցինք, ես զգացի, որ նա բավականաչափ հանգստացավ, որպեսզի ցուցադրի այնպիսի խաղ, ինչպիսին այսօր էր»,- ասել է Տուխելը: