Բացահայտվել է, թե ինչու «Չելսիի» երկու առաջատար խաղացողներ՝ կիսապաշտպան Նգոլո Կանտեն և պաշտպան Տիագո Սիլվան չեն ընդգրկվել անգլիական Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի «Թոթենհեմի» դեմ առաջին խաղի (2-0) հայտացուցակում։
Խաղի առավոտյան երկու խաղացողների մոտ էլ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։
Սպասվում է, որ Կանտեն և Սիլվան բաց կթողնեն նաև Անգլիայի գավաթի 3-րդ փուլի՝ «Չեստերֆիլդի» դեմ (հունվարի 8) և «Թոթենհեմի» դեմ Լիգայի գավաթի պատասխան խաղը (հունվարի 12):