Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» հաղթեց «Լինարեսին» (2:1) և դուրս եկավ հաջորդ փուլ։
Կատալոնացիները երկարաձգեցին իրենց անպարտելիության շարքը հինգ հանդիպման. այս հատվածում թիմը տարել է երեք հաղթանակ և գրանցել երկու ոչ-ոքի:
Նաև անցյալ տարվա նոյեմբերին Չավիի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ կատալոնական թիմը երկու հանդիպում անընդմեջ հաղթանակ տարավ։
Հունվարի 2-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 19-րդ տուրում հաղթեց «Մալյորկային» (1:0):