«Ջենոայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի թեստը բացասական է եղել և թիմը կգլխավորի հունվարի 6-ին կայանալիք «Սասուոլոյի» դեմ հաջորդ խաղում։
Դեկտեմբերի 28-ին Շևչենկոն և «Ջենոայի» ավագ Դոմենիկո Կրիշիտոն դրական թեստ էին հանձնել:
«Շնորհակալ եմ ձեզ այս օրերին ստացած աջակցության հաղորդագրությունների համար: Կեսօրին ստացել եմ թեստի արդյունք, այն բացասական է։ Այսպիսով, ես իմ տղաների հետ կլինեմ վաղվա հանդիպմանը: Կրկին շնորհակալություն և առաջ, «Ջենոա»»,- գրել է լեգենդար ուկրաինացին: