Transfermarkt-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, որոնց տրանսֆերային գներն ամենաշատն են աճել 2021 թվականին։
Ցուցակը գլխավորել է «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը։ Սերբ հարձակվողի տրանսֆերային գինն աճել է 54 մլն եվրոյով եւ այժմ գնահատվում է 70 մլն եվրո։
Լավագույն քառյակում են նաև «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը (գումարած 50 միլիոն – 150 միլիոն), «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը (գումարած 50 միլիոն – 100 միլիոն) և «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին (գումարած 50 միլիոն – 80 միլիոն):
Տասնյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրեյլիշը, ում տրանսֆերային արժեքը ավելացել է 30 միլիոն եվրոյով և այժմ գնահատվում է 80 միլիոն եվրո։
https://www.instagram.com/p/CYMxJLfDvob/?utm_source=ig_embed&ig_rid=c8400c98-1ece-4ff9-9eb5-6d9a26d2e979