SERIA A. «Յուվենտուս» – «Նապոլի» խաղի վերաբերյալ վերջնական որոշում կայացվեց

Իտալիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը չի հետաձգվի և կկայանա նախատեսված օրը։

Խաղի անցկացումը հարցականի տակ էր նեապոլիտանական թիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Հանդիպումը կարող էր չեղարկվել:

Այնուամենայնիվ, Նեապոլի Առողջապահության նախարարությունը (ASL) ակումբին թույլ տվեց մեկնել Թուրին՝ խաղալու:

Նեապոլիտանացիների գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին, ակումբի աշխատակիցը և այն խաղացողները, որոնց թեստը դրական է եղել COVID-19-ով, մեկուսացված են թիմից։

Հանդիպումը կկայանա հունվարի 6-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:45-ին։