Մյունխենի «Բավարիայի» 9 ֆուտբոլիստ վարակված է կորոնավիրուսով

«Բավարիայի» ևս մեկ ֆուտբոլիստի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել:

Խոսքը պաշտպան Ալֆոնսո Դեւիսի մասին է։ Կանադացին մեկուսացված է, իրեն լավ է զգում։

Տարեսկզբից «Բավարիայի» 9 ֆուտբոլիստ արդեն վարակվել է կորոնավիրուսով։ Բացի Դևիսից, այս ցուցակում են Մանուել Նոյերը, Կինսլի Կոմանը, Կորանտեն Տոլիսսոն, Օմար Ռիչարդսը, Լյուկա Էրնանդեսը, Տանգույ Նյանզուն, Լերոյ Սանեն և Դայո Ուպամեկանոն։