Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է 2021 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն մրցանակաբաշխության երեք հավակնորդների կարճ ցուցակը տղամարդկանց ֆուտբոլում լավագույն դարպասապահ անվանակարգում:
Մրցանակի համար կպայքարեն Ջանլուիջի Դոննարուման («Միլան»/ՊՍԺ), Էդուարդ Մենդին («Չելսի») և Մանուել Նոյերը («Բավարիա»):
Թեկնածուների ընդլայնված ցուցակից դուրս են մնացել Կասպեր Շմեյխելը («Լեսթեր») և Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ»)։
Տարբեր անվանակարգերում հաղթողների անունները կհայտարարվեն հունվարի 17-ին՝ ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ: