«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ հարձակվող Ուսման Դեմբելեի՝ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։
Ֆրանսիացին միացել է թիմի ընդհանուր խմբին՝ պատրաստվելու Իսպանիայի Գավաթի՝ «Լինարեսի» դեմ խաղին։
Առաջիկա հանդիպմանը հիվանդության պատճառով չեն մասնակցի պաշտպաններ Կլեման Լանգլեն և Սամուել Ումտիտին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գավաթային հանդիպման հայտացուցակում է ընդգրկվել պաշտպան Դանի Ալվեսը, ով «Բարսա» վերադառնալուց հետո դեռևս պաշտոնական հանդիպման չի մասնակցել թիմի կազմում: