ՊՍԺ-ի դարպասապահ Ջիանլուիջի Դոնարումայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Իտալացի ֆուտբոլիստն ինքնամեկուսացվել է:
Երկուշաբթի օրը Եվրոպայի չեմպիոնը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է Ֆրանսիայի Գավաթի 1/16 եզրափակչի «Վանայի» դեմ խաղին (4:0): Նախօրեին և այսօր պաշտպան Խուան Բերնատի՝ COVID-19-ի թեստը բացասական է եղել։ Իսպանացին վաղը կվերսկսի մարզումները։
Հավելենք, որ ՊՍԺ-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 9-ին՝ ընդդեմ «Լիոնի»: