Սերբ գործարար Դրագան Շոլակը ձեռք է բերել «Սաութհեմփթոնի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Մեդիամագնատը 100 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց գնել է ակումբի բաժնետոմսերի 80%-ը չինացի Գաո Ջիշենգից, ով ակումբի սեփականատերն էր վերջին չորս տարիներին:
Բաժնետոմսերի ևս 20%-ը մնում է ակումբի սեփականատեր Կատարինա Լիբհերին: «Սաութհեմփթոնի» գործադիր տնօրեն Մարտին Սիմենսը կշարունակի պաշտոնավարել:
Նշենք, որ Դրագան Շոլակը Սերբիայի ամենահարուստ մարդն է. նրա կապիտալը գնահատվում է շուրջ 1 միլիարդ ֆունտ ստերլինգ: