ՊՍԺ-ն մոտ է Մարկինյոսի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուն

ՊՍԺ-ն մոտ է պաշտպան Մարկինյոսի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուն։ Այս մասին թվիթերում հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

27-ամյա խաղացողի և փարիզյան ակումբի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Կողմերը գրեթե համաձայնության են եկել ևս 2 տարի ժամկետով՝ մինչև 2026 թվականը երկարաձգել պայմանագիրը։

Բրազիլացի ֆուտբոլիստը ՊՍԺ է տեղափոխվել 2013 թվականի ամռանը՝ «Ռոմայից»՝ 31,4 միլիոն եվրոյի դիմաց։ Թիմի կազմում պաշտպանն անցկացրել է 343 խաղ՝ դառնալով 34 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։