Պաշտոնական. «Կրասնոդարը» խզեց Վիկտոր Գոնչարենկոյի հետ պայմանագիրը

«Կրասնոդարն» իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոյի հետ պայմանագիրը խզելու մասին։

Ակումբը լքում են նաև բելառուս մասնագետի օգնականները՝ Վասիլի Բերեզուցկին և Ալեքսանդր Էրմակովիչը։

18 տուրից հետո «Կրասնոդարը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, 29 միավորով զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Գոնչարենկոն ռուսական ակումբի ղեկը ստանձնել է 2021 թվականի ապրիլին։ 44-ամյա մարզչի գլխավորությամբ անցկացրած 25 խաղում թիմը տարել է 11 հաղթանակ, 5 անգամ խաղացել ոչ-ոքի և կրել 9 պարտություն։