«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրուն, խոսել է իր որդու ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի մասին, ովքեր միասին 4 երեխա են մեծացնում։
«Այո, նա լավ աղջիկ է: Կրիշտիանուն օրինակելի հայր է, բայց ունի օգնականներ։ Երեխաներն ունեն դայակներ, աշխատակազմ, շատ անելիք ունեն։ Չորս երեխա շատ աշխատանք է:
Ջորջինան հիանալի օգնական է Կրիշտիանուին, դրանում կասկած չկա»,- ասել է Ռոնալդուի մայրը: