Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակիչ փուլի` «Լուդոգորեցի» հետ պատասխան խաղում տարած հաղթանակին (2:1):
Ի դեպ, նշենք, որ Կորոնավիրուսի բռնկումների պատճառով այս հանդիպումն անցավ առանց հանդիսականների:
«Ես նման փակ խաղ էլի եմ ունեցել, երբ Իտալիան Խորվաթիայի հետ էր մրցում: Շատ տարօրինակ մթնոլորտ է: Կարծես ոչ թե խաղ լինի, այլ հերթական մարզում, իսկ դա վտանգավոր է: Բայց տղաներն այնպես խաղացին, ասես ոչինչ էլ չկա, և մենք առաջ ենք շարժվում: Ես պատրաստ էի կազմի հետ ռոտացիաների, խաղային փորձառությամբ զինեի նրանց, ովքեր դրա կարիքը կունենան: Բայց այդ հանդիպումը միայն պոզիտիվ զգացողություն առաջացրեց:
Մենք ձգտելու ենք առավելագույնին: Միայն իրական հաղթողները գիտեն` որքան դժվար է հաղթելը»,- ասել է Կոնտեն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում