Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր բելգիական «Բրյուգեին»: Առաջին խաղում թիմերը մեկական գնդակ էին խփել: Պատասխան խաղում մանկունիացիները 5 անպատասխանգնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ դեռ առաջին կեսում աչքի ընկնելով 3 անգամ: Անգլիական ակումբի կազմում իր առաջին գոլը հեղինակեց Օդիոն Իգալոն:
«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 9 տարիների ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բրյուգե» 5:0 (3:0), առաջին հանդիպումը՝ 1:1
1:0 – Բրունո Ֆերնանդեշ (27, 11մ.)
2:0 – Օդիոն Իգալո (34)
3:0 – Սկոտ ՄաքՏոմինեյ (41)
4:0 – Ֆրեդ (82)
5:0 – Ֆրեդ (90+3)