Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալել էր հունական «Օլիմպիակոսին»: Առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր՝ 1:0 հաշվով:
Պատասխան հանդիպման 53-րդ րոպեին «Օլիմպիակոսը» Պապե Սիսեի օգնությամբ հաշվի մեջ առաջ անցավ՝ դիմակայությունում վերականգնելով հաշվի հավասարությունը: Հանդիպման հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց՝ 0:1 հաշվով:
Լրացուցիչ ժամանակի 23-րդ րոպեին Պյեռ-էմերիկ Օբամեյանգն անհավանական գեղեցիկ գոլ խփեց՝ շրջադարձ հարվածով գրավելով հյուրերի դարպասը,1:1:
Այդուհանդերձ, «Արսենալն» իրեն ձեռնտու հաշիվը պահել չկարողացավ, քանզի լրացուցիչ ժամանակի նախավերջին րոպեին Յուսեֆ Էլ-Արաբին գրավելով լոնդոնցիների դարպասը՝ «զինագործներին» հետագա մրցապայքարից դուրս թողեց:
«Արսենալ» – «Օլիմպիակոս» 1:2 (0:0, 0:1 լրացուցիչ ժամանակ), առաջին հանդիպումը՝ 1:0
0:1 – Պապե Սիսե (53)
1:1 – Պյեռ-էմերիկ Օբամեյանգ (113)
1:2 – Յուսեֆ Էլ-Արաբի (119)