Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակում «Կադիսը» մրցակցի հարկի տակ հանդիպեց Սեգունդայի ներկայացուցիչ «Ալբասետեին»: Ալվարո Սելվերայի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ և մրցաշարի 1/16 եզրափակչի ուղեգիր նվաճեց: «Կադիսի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Իսպանիայի գավաթ, 1/32 եզրափակիչ
«Ալբասետե» – «Կադիս» 0:1 (0:1)
0:1 Ֆլորին Անդոնե (20)