Պեպ Գվարդիոլա. «Մեսսին նվաճեց Իսպանիան, Մարադոնան՝ Իտալիան, իսկ Ագուերոն դա արեց Անգլիայում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովել է «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոյին, որն այսօր հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Մարադոնան նվաճեց Իտալիան, Մեսսին՝ Իսպանիան, իսկ Ագուերոն դա արեց Անգլիայում։ Թվերն իրենք են խոսում: Երբ ֆուտբոլիստը Ագուերոյի պես ներքին կրակ ունի, նա հաճախ միայնակ է հաղթում հանդիպումներում»,- ասել է Գվարդիոլան։

Արգենտինացին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2011-ից 2021 թվականներին: Նա հինգ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։