Մահացել է «Բարնլիի» լեգենդար նախկին խաղացող Ջիմի Ռոբսոնը

82 տարեկանում մահացել է «Բարնլիի» նախկին խաղացող Ջիմի Ռոբսոնը։

Ռոբսոնը 1959/60 մրցաշրջանում «Բարնլիի» հետ հաղթել է Անգլիայի առաջնությունում։ Տիտղոսը թիմը նվաճել է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ մրցաշրջանի վերջին տուրի խաղում հաղթելուց հետո:

Ռոբսոնը նաև խաղացել է Անգլիայի գավաթի 1962 թվականի եզրափակիչում՝ որպես «Բարնլիի» խաղացող, սակայն թիմը 1-3 հաշվով պարտվել է «Թոթենհեմին»։

Ընդհանուր առմամբ, Ռոբսոնը «Բարնլիի» կազմում անցկացրել է 202 խաղ և դարձել 79 գոլի հեղինակ։ Խաղացել է նաև «Բլեքփուլում», «Բարնսլիում» և «Բերիում»։