«Չելսին» շուտով նոր պայմանագիր կկնքի Տիագո Սիլվայի հետ

«Չելսին» բանակցություններ է վարում պաշտպան Տիագո Սիլվայի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, գրում է անգլիական մամուլը:

Լոնդոնյան ակումբը պատրաստվում է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում նոր համաձայնագիր կնքել 38-ամյա ֆուտբոլիստի հետ:

Նշվում է, որ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականը:

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստն «ազնվականների» կազմում հանդես է գալիս 2020 թվականից