Պեդրի. «Լեո Մեսսին միշտ լեգենդ կմնա «Բարսելոնայի» երկրպագուների համար»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է ՊՍԺ տեղափոխված իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի հետ փոխհարաբերությունների մասին։

«Նրա հետ խաղալը երազանքի իրականացում էր: Ես հպարտ եմ, որ նա եղել է իմ թիմակիցը:

Նա միշտ լեգենդ կմնա «Բարսելոնայի» երկրպագուների համար, և ինձ համար մեծ պատիվ էր խորհուրդներ ստանալ նրանից։ ,- ասել է Պեդրին։