Ռալֆ Ռանգնիկը՝ «Յանգ Բոյզի» հետ գրանցած ոչ-ոքիի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի «Յանգ Բոյզի» հետ հանդիպման արդյունքը (1:1).

«Հանդիպումից առաջ ես քաջ գիտակցում էի, որ մենք դեռ չէինք խաղացել այս կազմով։ Առաջին կես ժամում մենք բավականին լավ գործեցինք։ Մի քանի չպարտադրված սխալներ թույլ տվեցինք, բայց վերահսկում էինք խաղը։ Մենք պետք է առաջ լինեինք հաշվի մեջ 2:0 կամ 3:0 հաշվով, բայց այդ դրվագներում անլուրջ խաղալով՝ լավ պահերը չէինք օգտագործում:

Բաց թողած գոլից հետո մենք բավական բարձր ու ակտիվ չէինք պաշտպանվում։ Եթե ​​վերջում 4:4 հաշիվը լիներ, ոչ ոք չէր դժգոհի։ Այսօր ինչ-որ մեկը նշեց իր դեբյուտը, ինչ-որ մեկը վերջապես խաղաժամանակ ստացավ: Չեմ ասի, որ գոհ եմ, բայց սկզբունքորեն ամեն ինչ լավ էր։

Ինձ դուր չեկավ, թե ինչպես էինք մենք կորցնում գնդակը և չարաշահում փոխանցումները դեպի մրցակցի առաջին պաշտպանական գիծ։ Երբ ավելի խորն էինք գրոհում, միշտ վտանգավոր էր։ Այս մասին ես տղաներին ասել եմ խաղից առաջ»,- ասել է Ռանգնիկը: