Ռոնալդ Արաուխո. «Մենք լավագույնների թվում չենք, քանի որ ավելի առաջ չենք գնացել»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է Մյունխենի «Բավարիայից» 0:3 հաշվով կրած պարտությունից և թիմի՝ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու մասին:

«Սա մեծ հաշիվ է։ Նրանք էլ ավելի շատ գոլ խփելու հնարավորություններ ունեին։

Մենք լավ սկսեցինք հանդիպումը, բայց նրանք օգտագործին իրենց երկու հնարավորությունները, իսկ գոլերը շատ լավ էմոցիոնալ լիցք են տալիս։ Ցավալի է, քանի որ կցանկանայինք հաջորդ փուլ դուրս գալ։

Ժորդի Ալբան կարևոր հարձակողական խաղացող է և շատ բան է տալիս թիմին։ Այս արդյունքը ամոթալի է։ Չնայած հաշվին, մենք պետք է պայքարենք ու նորից պայքարենք։ Սա արդյունքի հասնելու միակ միջոցն է։

Մենք լավագույնների թվում չենք, քանի որ ավելի առաջ չենք գնացել, բայց ես վստահում եմ մեր հիանալի թիմին»,- ասել է Արաուխոն: