«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո (0:2) կիսվել է իր մտքերով։
«Այո, նրանք հաղթեցին 2:0 հաշվով: Լավ հանդիպում էր, որը մեզ սովորեցնում է ավելի ճշգրիտ խաղալ և օգտագործել մեր ունեցած յուրաքանչյուր հնարավորություն։
Գոհ ենք, որ դուրս եկանք փլեյ-օֆֆ: Սա էր մեր նպատակը։ Երբ սա հաջողվում է, ուրեմն ամեն ինչ լավ է։ Ես գոհ չեմ խաղի ընթացքից, քանի որ կարծում եմ, որ «Ռեալը» ոչնչով լավը չէր «Ինտերից»»,- ասել է Հանդանովիչը SportMediaset-ին տված հարցազրույցում։