«Բավարիայի» նախկին գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխության մասին։
«Վերջին տարիներին «Բավարիայի» հաջողությունների համար նույնքան դժվար էր: Լևանդովսկին հաղթանակի] գրավականն է, ինչպես և Նոյերը դարպասում: Այս երկուսն են ամենից շատ պատասխանատու «Բավարիայի» հաղթանակների համար։
Ռոբերտը նման է Կրիշտիանու Ռոնալդուին, նա նաև մոլուցքով է խնամում իր մարմինը։ Երբ մարդ լրջորեն է զբաղվում իր գործով ու ապրում է ֆուտբոլի համար, նա կարող է բարձր մակարդակով խաղալ նույնիսկ 32-33 տարեկանից հետո։
Նկատի ունեմ Մեսսիին, Ռոնալդուին… Բայց նաև Բոնուչչիին և Կյելինիին, ովքեր գործնականում միայնակ կարողացան հաղթել Եվրոպայի առաջնությունում Իտալիայի հավաքականի հետ»,- ասել է Ռումենիգեն: