Պաշտոնական. Ֆելիքս Բրիխն ավարտեց միջազգային կարիերան

Գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխն ավարտել է միջազգային կարիերան։

Նրա վերջին միջազգային հանդիպումը եղել է «Ռեալի» և «Ինտերի» միջև Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում (2:0):

Բրիխը թոշակի կանցնի դեկտեմբերի 31-ին։

46-ամյա մրցավարը սպասարկել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 85 հանդիպում, ներառյալ 2017 թվականի մրցաշարի եզրափակիչը, ինչպես նաև Եվրոպա Լիգայի 15 խաղ (ներառյալ 2014 թվականի եզրափակիչը): Նա աշխատել է Աշխարհի 2014 և 2018 թվականների առաջնություններում, 2016 և 2020 թվականների Եվրոպայի առաջնություններում և 2012 թվականի Օլիմպիական խաղերում։

Դեկտեմբերի 6-ին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) գերմանացուն ճանաչեց 2021 թվականի լավագույն մրցավար։