«Բավարիայի» նախկին գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է մարզիչ Պեպե Գվարդիոլայի մասին, որն այժմ աշխատում է «Մանչեսթեր Սիթիում»։
– Զղջո՞ւմ եք, որ Գվարդիոլան մարզել է «Բավարիան»:
-Բացարձակապես ոչ: Գվարդիոլան մեզ շատ բան է տվել, նա շատ լավ բաներ է բերել «Բավարիային», նա ֆանտաստիկ մարզիչ է։ Պեպը, վան Գալը, Հայնկեսն ու Ֆլիկը թիմի վերջին տարիների ամենակարեւոր մարզիչներն էին։
Ես աջակցում եմ Մյունխենի «Բավարիային», բայց Գվարդիոլան արժանի է Չեմպիոնների Լիգայի ևս մեկ գավաթի. Նա դա անում է տասը տարի և վաղ թե ուշ կրկին հաջողակ կլինի»,- ասել է Ռումենիգեն Tuttosport-ին տված հարցազրույցում։