Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից 12-ը հայտնի են

Դեկտեմբերի 7-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի A, B, C և D խմբերում կայացան եզրափակիչ խաղերը:

Այս պահին մրցաշարի 1/8 եզրափակչի 16 մասնակիցներից 12-ը հայտնի են։ Փլեյ-օֆֆում կխաղան «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» (բոլորը՝ Անգլիա), «Ատլետիկոն», «Ռեալը» (երկուսն էլ՝ Իսպանիա), «Ինտերը», «Յուվենտուսը» (երկուսն էլ՝ Իտալիա), «Բավարիան» (Գերմանիա), «ՊՍԺ»-ն (Ֆրանսիա), «Այաքսը» (Հոլանդիա) և Սպորտինգը (Պորտուգալիա):

Հավելենք, որ E, F, G և H խմբերի 6-րդ տուրի հանդիպումները կկայանան այսօր: