Լիոնել Մեսսին կրկնեց Ռոնալդուի ռեկորդը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի՝ «Բրյուգեի» դեմ խաղում (3:0, երկրորդ խաղակես):

«Բրյուգեն» դարձել է 34-ամյա ֆուտբոլիստի կարիերայի 38-րդ ակումբը, որի դարպասն արգենտինացին գրավել է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:

Մեսսին կրկնել է Չեմպիոնների Լիգայում այդ ցուցանիշով «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սահմանած ռեկորդը։