Կիլիան Մբապպեն գերազանցեց Լեո Մեսսիի ռեկորդը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի «Բրյուգեի» դեմ խաղում (2:0, առաջին խաղակես):

Առաջին գոլը ֆրանսիացու համար 30-րդն էր Չեմպիոնների Լիգայում։ Կիլիանը 22 տարեկան 352 օրական հասակում դարձել է պատմության ամենաերիտասարդ խաղացողը, ով մրցաշարում հատել է 30 գոլի սահմանը:

Մբապպեն գերազանցել է իր թիմակից Լիոնել Մեսսիի ռեկորդը, ով եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում 30-րդ գոլը խփել էր 23 տարեկան 131 օրականում։