«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բավարիայի» դեմ կայանալիք հանդիպման մասին։
«Ի՞նչ կարծիք ունեմ վաղվա խաղի մասին: Մենք ծանր վիճակում ենք, բայց մարտահրավերները ստեղծված հեն նրանց համար, ովքեր չեն վախենում։ Մենք «Բարսան» ենք և միայն մեզնից ենք կախված»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում BarçaTimes-ը։
«Բավարիա» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ Մյունխենում։
Եզրափակիչ տուրից առաջ E խմբում մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը. «Բավարիա»՝ 15 միավոր, «Բարսելոնա»՝ 7, «Բենֆիկա»՝ 5, «Դինամո» Կիև՝ 1: